Եթե Թուրքիան հարձակվի՝ ես շատ խիստ կասկածում եմ, որ որ ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն. Ալեն Սիմոնյան

«Զվարթնոց» օդանավակայանից ռուսների դուրս գալն արդեն որոշված թեմա է, ես չեմ կարծում, որ դա դեռ քննարկման թեմա է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Փորձ է արվում, դա միջպետական համաձանագրից դուրս գալու տրամաբանության մեջ ներկայացնել, բայց իրականում դա միջգերատեսչական համաձայնություն է եղել, որի նպատակը եղել է օգնել հայ սահմանապահներին և այդ բեռը թեթևացնել։ Հիմա դրա կարիքը չկա։ Հետևաբար, օգոստոսի 1-ին ռուս սահմանապահների դուրս գալն ուժի մեջ է։ Հիմա խոսում են այն մասին, թե բա Թուրքիայի հետ սահմանը ո՞վ է պահելու։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի ՀՀ-ի վրա հարձակվի՝ ռուս սահմանապահները գործելու են ու պաշտպանելու են մեզ»։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»։
Հարցին, թե կարելի՞ է ասվածից ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում կորոշի որ նաև հայ-թուրքական սահմանից են ռուս սահմանապահները պետք է դուրս գան՝ Սիմոնյանն ասաց, որ նման խոսակցություն չի եղել։
«Պետք է մի բան ֆիքսենք, որ ինչքան Հայաստանին է պետք եղել ու պետք ռուսական զորքերի կամ սահմանապահների ներկայությունն Հայաստանում՝ երկու այդքան էլ դա Ռուսաստանին է պետք եղել։ Խնդրում եմ՝ դա մեր վրա չվաճառել և ֆիքսել սա, որ ՀՀ-ն անկախ հանրապետություն է, պետք է այդ մտքի հետ հաշտվեն , հաշվի նստեն և գործեն՝ գիտակցելով, որ քո առջև նստած է քո գործընկերը, թեկուզ փոքր երկրի, բայց գործընկերը»։