«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է. Ալեն Սիմոնյան

Քաղաքականություն 27 մարտի 2024, 16:04
Main Image

«Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցը լուծված է, Երևանն ու Մոսկվան այդ հարցն այլևս չեն քննարկում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, հաղորդում է 24News.am-ը։

«Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է, չեմ կարծում, որ այստեղ քննարկում կա։ Փորձ է արվում, այս գործընթացը ներկայացնել իբրև միջպետական պայմանագրի խախտում։ Սա եղել է միջգերատեսչական համաձայնություն, որի նպատակը եղել է այդ տարածքում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա։ Մենք տեղեկացրել ենք՝ շնորհակալ ենք, օգնեցիք, բայց հիմա այդ օգնության կարիքը չունենք», - հավելեց Սիմոնյանը։