Բայդենը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ

Քաղաքականություն 04 հունիսի 2024, 16:24
Main Image

«Միացյալ Նահանգները շահագրգիռ է Հարավային Կովկասում կայունության ապահովմամբ», - նշել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բաքվում մեկնարկած միջազգային էներգետիկ ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում։

«Խաղաղ պայմանագրի ստորագրումը վերջ կտա երկարամյա հակամարտությանը և համաշխարհային մասշտաբով կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերակատարությունը», - Սպիտակ տան ղեկավարի խոսքերն է մեջբերում ադրբեջանական АPA գործակալությունը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է այս ուղղությամբ ջանքերին և հավակնություններին, ձեռք բերված հայ-ադրբեջանական պայմանավորվածություններին։