«Իրավիճակը Կիրանցում շատ վատ է». Կիրանցի գյուղապետ

Հասարակություն 02 հունիսի 2024, 14:35
Main Image

Երեկ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հրապարակել էր քարտեզ և կից գրել, որ Կիրանց գյուղում ՀՀ իշխանության կողմից տարածքների հանձնումով կիրանցեցին զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերից, դրանք այլևս վերահսկվում են ադրբեջանական բանակի կողմից։
«Արդյունքում ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում:

Իսկ առաջիկա շաբաթներին Կիրանցում եղած զիջումների նման նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում, որոնք կարելի է կասեցնել, եթե Սրբազան պայքարը հաջողի»,- գրել էր թյուրքագետը:

168.am-ի հետ զրույցում Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն անդրադարձել է այս իրավիճակին ու փաստել, որ իրավիճակը Կիրանցում շատ վատ է՝ «այն ամենից հետո, ինչ արեցին իշխանությունները»։

«Մարդիկ անտրամադիր են, տխուր, անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու»,- նշել է Կամո Շահինյանը։