Գերլարված իրավիճակ՝ Կիրանցում․ ոստիկանությունն անցավ գործողությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների։
Բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին։ Նրանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին գետնին տապալելով։
Նախնական տվյալներով` առնվազն 11 մարդ է բերման ենթարկվել Կիրանցի ճանապարհին ոստիկանների գործողությունների հետևանքով։