Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը հուսադրող զարգացում է, ասել է Ալիևը։
Որովհետև դա հույս է ներշնչում, որ Բաքվի և Երևանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել, ասել է Ադրբեջանի ղեկավարը։
«Տարածաշրջանի զարգացումը պետք է ապահովվի այնտեղ ապրող ժողովուրդների կամքով, ոչ տարածաշրջանային երկրների միջամտությունը մեր գործերին անընդունելի է»,- նշել է նա Արաքս գետի վրա երկու հիդրոէլեկտրակայանների շահագործման հանձնման արարողության ժամանակ։