96-ամյա Լենա տատիկը համագյուղացիների հետ փակել է միջպետական ճանապшրհը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիրանցի 96-ամյա բնակչուհին արդեն տեղում է և աջակցում է միջպետական ճանապարհը փակած բնակիչներին, որոնք բողոքում են Ադրբեջանին ռազմավարական տարածքներ հանձնելու դեմ։
Նա ավելի վաղ ասել էր, որ իր տունը սահմանազատման հետևանքով չի մնալու Ադրբեջանի հսկողության տակ, բայց իր երեխայի գերեզմանն է մնալու այդ հատվածում, հետևաբար համաձայն չէ, որ իր գյուղից որևէ կտոր հանձնվի։
«Ինձ ոչ փոխհատուցում, ոչ փող ա պետք, ինձ իմ հողն ա պետք։ Սոված կկենամ, բոբիկ կկենամ, տկլոր կկենամ, բայց իմ հողում, թուրքի հետ էլ հարևանություն չեմ անի։ Ասում են շան հետ ընկերություն արա, բայց փետը ձեռիցդ մի գցի»,– ասել էր Լենա տատիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։