Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանի վերաբերյալ Լավրովի հայտարարություններին

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը մարտի 4-ին կայացած ճեպազրույցում մեկնաբանել է մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները։
Ճեպազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Լավրովը Հայաստանին մեղադրեց դեպի Արևմուտք շարժվելու մեջ, իսկ հետո խոստացավ, որ պատասխան կտան Հայաստանին։ Ինչպիսի՞ն է Վաշինգտոնի արձագանքը։
– Ես չեմ պատրաստվում ուղիղ պատասխանել այս հարցին, թեև Ռուսաստանի ղեկավարության հենց այս հռետորաբանությունն է ապակայունացնում տարածաշրջանը։ Ահա թե ինչու Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով, որոնք Ռուսաստանի իշխանությունները բազմիցս ցուցադրել են և պատրաստ են ձեռնարկել իրենց հարևանների դեմ: