Լավրովը՝ «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության մասին

Քաղաքականություն 02 մարտի 2024, 16:06
Main Image

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես չեմ կարող հաստատել այս հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝  և վարչապետ (Նիկոլ) Փաշինյանը, և Հայաստանի խորհրդարանի նախագահը և այլ գործիչներ», - ասել է ռուս նախարարը: