Արևմուտքը ձգտում է խանգարել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին․ Լшվրով

ԱՄՆ-ն և արբանյակները փորձում են խափանել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար երգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը Մինսկում կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ հավաքական Արևմուտքը ձգտում է խանգարել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին: ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ ստեղծվում են Ռուսաստանի դեմ ուղղված տարբեր ձևաչափեր։ Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, այնուամենայնիվ, հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ: Նա համոզված է, որ ռազմավարական առումով Արևմուտքի գիծը ձախողման է դատապարտված։