Ամուսինը մուրճով ծեծի է ենթարկել կնոջը՝ անկողնուց երեխայի ընկնելու պատճառով

29 փետրվարի 2024, 16:20
Main Image

ՌԴ բաշկիրական Իգլինո գյուղում տղամարդը մուրճով հարձակվել է կնոջ վրա՝ անկողնուց երեխայի ընկնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Mash Batash» տելեգրամյան ալիքը, փոխանցում է Gazeta.ru–ն։

Միջադեպը տեղի է ունեցել ամանորյա տոներից առաջ, Իգլինո գյուղի բնակչուհու խոսքով՝ ինքը տանը եղել է ամուսնու և ութ ամսական որդու հետ։ Մայրն ամուսնուն խնդրել է երեխային նայել, սակայն վերջինս հրաժարվել է, հետո կինը որդուն դրել է մահճակալի վրա, պառկել նրա կողքին ու քնել։

Ինչ-որ պահի տղան արթնացել է և անկողնուց վեր է ընկել, կատաղած ամուսինը վերցրել է մուրճը և դրանով սկսել ծեծել կնոջը։ Տուժողը զանգահարել է ոստիկանություն, տեսաձայնագրել իր նկատմամբ գործադրված բռնությունը և հայտարարություն գրել իրավապահ մարմիններին, սակայն քրեական գործ դեռևս չի հարուցվել։