Տղամարդը լսել է կնոջ խոսակցությունը և վաստակել 1,8 մլն դոլար

Ժամանց 26 փետրվարի 2024, 14:57
Main Image

42-ամյա ամերիկացին հեռավար աշխատելիս է եղել կնոջ հետ, ով նավթագազային ընկերությունում զբաղեցնում էր թոփ մենեջերի պաշտոն։ Մի օր նա լսել է կնոջ խոսակցությունը և պարզել, որ նրա ընկերությունը կլանվելու է մի մեծ կոնգլոմերատի կողմից:

Տղամարդը, առանց կնոջն ասելու, գնել է նրա ընկերության 46 հազար բաժնետոմս, որոնց գինը աճել է գրեթե 71%-ով։ Դեպքից հետո կնոջն աշխատանքից ազատել են, և նա ամուսնալուծության հայց է ներկայացրել։