Ինչ օբյեկտ է երևացել Հայաստանի երկնքում. hraparak (տեսանյութ)

Հասարակություն 13 ապրիլի 2024, 15:27
Main Image

«Հրապարակը» գրում է․

«Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, որ Կապանի երկնքում   անհայտ օբյեկտ է երևացել։

Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր մեկնաբանություններ են թողել, որ իրենց շրջանում եւս տեսանելի է եղել այդ օբյեկտը, այդ թվում` Տավուշի մարզում, Սիսիանում, Գորիսում, Եղեգնաձորում, Երեւանում եւ այլ վայրերում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկնքում երևացողը Աստրախանի մոտից բաց թողնված ռուսական բալիստիկ հռթիռի հետքն էր»։