Բայրամովը հայտարարել է խաղաղությանը սպшռնացող վտանգների մшսին

Քաղաքականություն 09 ապրիլի 2024, 15:09
Main Image

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ջինբեկ Կուլուբաևը հանդիպել են ընդլայնված կազմով։ Քննարկումների ընթացքում արծարծվել են Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա ամրապնդման հարցեր։

Ընդլայնված կազմով հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ղրղզստանի երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Բայրամովը, խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի «խաղաղության ջանքերի», տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող վտանգների մասին, ընդգծել է, որ «անընդունելի են միակողմանի քայլերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատման համար ստեղծված հնարավորություններին»։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է «Ադրբեջանի հավատարմությունը» միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման վրա։