Բաքուն Երևանի հետ երկկողմ ձևաչափով բանակցությունների կողմնակից է․ Բայրամով

Քաղաքականություն 30 ապրիլի 2024, 15:58
Main Image

«Մեր երկրի կողմից աջակցվող երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցություններն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ու կայունությանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Դոհայում Արաբական պետությունների լիգայի Համագործակցության և տնտեսական համաժողովին։

Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին երկկողմ պայմանավորվածությունները «վկայում են, որ ամենաարդյունավետ և հաջողված գիծն է փոխադարձ արդյունքների հասնելու առումով»: