Իսրայելը պատրաստվում է Իրանի հնարավոր հարձակմանը

Աշխարհ 06 ապրիլի 2024, 14:44
Main Image

Իրանի հետ լարվածության աճի ֆոնին Իսրայելի զգալի հատվածում արգելափակվում է GPS-ը՝ հրթիռների և անօդաչու սարքերի արբանյակային նավիգացիան խափանելու համար, գրում է BBC–ն:

Հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակում այլևս զինվորականներին թույլ չեն տալիս գնալ արձակուրդ։

New York Times-ը հայտնում է, որ ԱՄՆ-ն և Իսրայելն իրենց զինվորականներին բարձր պատրաստության վիճակում են դրել Իրանի կողմից հնարավոր հարձակման մասին լուրերի ֆոնին։

Վաշինգտոնը և Թել Ավիվը ակնկալում են, որ Թեհրանը պատրաստվում է հարվածներ հասցնել Դամասկոսում իր հյուպատոսության վրա կատարված հարձակման համար: