Իսրայելի վարչապետն Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Քաղաքականություն 10 մարտի 2024, 15:09
Main Image

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցցանցի միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աղմկահարույց հայատարարությանը և հիշեցրել նրան Հայոց ցեղասպանության մասին։

«Իսրայելը, որը հավատարիմ է միջազգային իրավունքին, մերժում է Էրդողանի բարոյականության մասին անհեթեթ քարոզները, ով աջակցում է ՀԱՄԱՍ–ի ոճրագործներին և բռնաբարողներին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, իր երկրում սպանում քրդերին, որտեղ ռեժիմի հակառակորդները և լրագրողներն անհետանում են»,– գրել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Էրդողանը Նեթանյահուին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի և Իոսիֆ Ստալինի հետ։

Նշենք, որ Իսրայելը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, սակայն սա առաջին անգամն է, երբ երկրի վարչապետը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարված ոճրագործություններն անվանել է ցեղասպանություն։