Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։