Եվս մեկ ահաբեկչի ձերբակալության կադրեր են հրապարակվել

Համացանցում տարածվում է տեսանյութ, թե ինչպես են անվտանգության ուժերը տանում ձերբակալված ահաբեկիչներից մեկին: Նրան, ինչպես իր մյուս հանցակիցներին, բռնել են Բրյանսկի շրջանում, հաղորդում է RT–ն։
Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 11 մարդ։ Փախուստի դիմած ահաբեկիչները փորձել են հատել Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանը, ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԴԾ-ն։