Հովհաննես Հարությունյանը 31 տարեկան էր, նոր էր ընտանիք կազմել․ մանրամասներ

Հասարակություն 21 հուլիսի 2024, 10:35
Main Image

Հանկարծամահ է եղել «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր եւ համակարգող, քաղաքական ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը, ով ընդամենը 31 տարեկան էր, ընտանիքի միակ զավակը: 

Նա տնտեսագիտական համալսարանի ուս.խորհրդի նախագահն էր, շատ ակտիվ հանրային գործունեություն սկսեց ծավալել գործող իշխանության դեմ ապօրինությունների ժամանակ, հաճախ էր ձերբակալվում, միշտ եղել է ոստիկանական ուժերի, հատկապես` բերետավորների թիրախում: Մեծ միջավայրում շատ հարգված երիտասարդ էր, շատ հեռանկարային:

Հովհաննես Հարությունյանը նոր էր ընտանիք կազմել: Սրբազան պայքարի ողջ ընթացքում շատ ակտիվ մասնակցություն է ունեցել տարատեսակ միջոցառումների ժամանակ, և կազմակերպական, և ճանապարհները փակելու ու տարատեսակ ակցիաների ժամանակ: 

Ամենահաճախ բերման ենթարկվածներից էր իր ակտիվ նախաձեռնողական տեսակի պատճառով: