Մահացել է աշխարհի ամենահայտնի «միլիոնատեր» խոզ-նկարչուհին (լուսանկարներ)

Ժամանց 07 մարտի 2024, 16:30
Main Image

Մահացել է աշխարհի ամենահայտնի խոզ-նկարչուհի Պիգկասոն, հայտնում է Lenta.ru–ն։

Իր աբստրակտ ստեղծագործությունների շնորհիվ նա վաստակել է ավելի քան մեկ միլիոն դոլար։ Նրա նկարները գտնվում են Ջորջ Քլունիի և Ռաֆայել Նադալի հավաքածուներում, կենդանին նաև «համագործակցել է» Swatch և Nissan ապրանքանիշերի հետ։

Նրա ստեղծագործությունների վաճառքից ստացված գումարն օգտագործվել է Հարավային Աֆրիկայում գտնվող վայրի բնության ապաստարանի համար սննդամթերք գնելու, աշխատակիցների վարձատրության և անասնաբուժական ծառայությունների համար: