Ցավալի լուր. Մահացել է Ալիսա Ասոյանը

Սպորտ 20 հուլիսի 2024, 12:15
Main Image

Կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

«Խորին ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը:

Ալիսան 21 տարեկան էր, Հայաստանի երիտասարդական եւ մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։

Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից Կարմիր բլուր սգո սրահում, հասցեն ` ք. Երեւան, Չարբախ, Շիրակի 74/1:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Ալիսա Ասոյանի ընտանիքին եւ հարազատներին»,-ասված է հաղորդագրության մեջ։