Արսեն Հարությունյանը 10։0 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն

Սպորտ 17 փետրվարի 2024, 22:40
Main Image

Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի քառակի չեմպիոն:

Բուխարեստում ընթացող առաջնությունում Հարությունյանը ընդամենը 50 վայրկյանում 10:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ թուրք Կարավուսի նկատմամբ:

57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արսեն Հարությունյանն ավելի վաղ մրցել էր ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի հետ և դարձյալ 10:0 հաշվով հաղթանակ տարել: