Մահացել է Շուշիկ Տասնապետյանը

Լիբանանի ազգային առաջնորդարանից հայտնում են, որ մահացել է գրող Շուշիկ Տասնապետյանը։
Տասնապետյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես մայր հայրենիքի, այնպես էլ Սփյուռքի գրական կյանքին։
Եղել է Գրողների միության անդամ։
Նրա գրական ժառանգության մաս են կազմում բանաստեղծական մի քանի հատորները և բազմաթիվ գործեր՝ հրապարակված մամուլի էջերում։