Ահասարսուռ դեպք՝ Արմավիրի մարզում․ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով

Հուլիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասինկ, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված տան առաջին հարկում` բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արա Կ․-ի դին։
Իրավապահները մահացածի մոտ հայտնաբերել են կարճեցված երկփողանի հրացան։ Ըստ նախնական տեղեկությունների` Արա Կ․-ն կրակել է իր որովայնին և տեղում մահացել։
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը բնակվում էր Երևանում, մի քանի օր առաջ եկել էր գյուղ՝ հայրական տուն և այսօր ինքնասպանություն է գործել։