Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Հասարակություն 24 ապրիլի 2024, 14:51
Main Image

Այսօր՝ ապրիլի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ից 09:30-նն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորատուս գյուղի տներից մեկում կրակոց է հնչել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները գյուղի տներից մեկի հյուրասենյակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 73-ամյա Բորիկ Հակոբյանի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Մահացածի մարմնի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Բ. Հակոբյանի որդին՝ Գագիկ Հակոբյանը, 2019 թվականի նոյեմբերի 2-ին սպանվել էր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։