Թուրքիայի պաշտպանը որակազրկվել է «Գորշ գայլերի» ժեստի համար․ ՈւԵՖԱ–ի որոշումը

Մերիհ Դեմիրալը որակազրկվել է Եվրո-2024-ի երկու խաղով, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի Թուրքիայի հավաքականի հանդիպումը Նիդեռլանդների հետ:
Դեմիրալը ՈՒԵՖԱ-ի կողմից երկու խաղով որակազրկվել է ԵՎՐՈ-2024-ի Ավստրիայի դեմ 1/8-րդ եզրափակիչի խաղից հետո (1:2) «Գորշ գայլեր» ֆաշսիտական խմբավորման ժեստը ցուցադրելու համար։
«Գորշ Գայլերը» համաթուրքական նեոֆաշիստական, ահաբեկչական քաղաքական կազմակերպություն է: Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ռազմական թևը: «Գորշ Գայլերը» ավելի հայտնի են իրենց ծայրահեղ ազգայնական և հակահայ կեցվածքով։