Ահազանգ է ստացվել, որ Մանկավարժական համալսարանում հրդեհ է բռնկվել․ ժամանել են մեծ թվով հրշեջներ․ shamshyan.com

Պատահարներ 01 հուլիսի 2024, 22:00
Main Image

Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 15 հասցեում՝ Երևանի պետական մանկավարժական համալսարանի ներսում գործող սննդի կետում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։