Խոշոր հրդեհ` Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի եկեղեցու հետնամասում գտնվող նորակառույց բազմաբնակարանային բարձրահարկ շենքի վերջին հարկում կրակ է նկատվում։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ |