Տավուշում «խաղաղության բրդուճ»-ի փառատոն կկազմակերպվի

Հասարակություն 24 հունիսի 2024, 23:48
Main Image
Տավուշի մարզպետարանը հայտնում է՝ Ենոքավանում փառատոն է անցկացվելու, որի մասնակիցները «խաղաղության ամենամեծ բրդուճն» են պատրաստելու։ Հաղորդագրությունը՝ ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, Հունիսի 29 -ին Ենոքավանում տեղի կունենա ավանդական դարձած «ՀայԲույս» փառատոնը: Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն: Միաժամանակ այն ձգտում է հատկապես Տավուշի գյուղական և սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց և հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության և համագործակցության բարենպաստ պայմաններ` խթանելով տարածաշրջանի զարգացումը: Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից»: