Սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում

Հասարակություն 05 հունիսի 2024, 12:16
Main Image

Երեկ՝ հունիսի 4-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: ՀՀ ներքին  գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պառավաքար բնակավայրում գտնվող՝ Արցախյան պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռը թալանել են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վաչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, և ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:

Տեղում պարզվել է, որ անհայտ անձը կամ անձիք մտել են հերոսի հիշատակին կառուցված «Սուրբ Կարապետ» մատուռ, կոտրել գանձանակը ու հափշտակել այնտեղ եղած գումարը: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։