Հունիսի 21-ից նոր վճարովի կայանատեղի կգործի

Հասարակություն 18 հունիսի 2024, 22:26
Main Image

Հունիսի 21-ից Երևանի Պուշկինի-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի-Նալբանդյան փողոցների խաչմերուկում կկազմակերպվի վճարովի ավտոկայանտեղի՝ երթևեկելի մասի աջ եզրով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նշվում է, որ կազմակերպվող վճարովի ավոկայանատեղին ներառված է «Ա» գոտում:

Ճանապարհահատվածում կտեղադրվեն ճանապարհային համապատասխան նշաններ և կիրականացվի գծանշում: