Մարտի 8-ին կանայք անվճար կերթևեկեն

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին, մետրոպոլիտենով, MAN, Higer, «Ժոնգ Տոնգ», «Գազել Սիթի» ավտոբուսներով և տրոլեյբուսներով երթևեկող աղջիկներից և կանանցից ուղևավարձի գումար չի գանձվելու։
Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։