Որպես անհետ կորած որոնվող Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է

Հասարակություն 12 հունիսի 2024, 12:55

Հունիսի 9-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Կարինե Մովսիսյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կարինե Մովսիսյանը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: