Սյունյաց թեմը հայտարարություն է տարածել

Հասարակություն 02 հունիսի 2024, 23:44
Main Image
Հունիսի 8-ին Վահանավանքի ուխտի օրն է։
 
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյանի օրհնությամբ «Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի վիրապէն» տոնի օրը հռչակվել է Վահանավանքի ուխտի օր։ Այս տարի այն նշվելու է հունիսի 8-ին։
 
Տոնի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների մասին առավել մանրամասն կտեղեկացնենք առաջիկա օրերին, նշվում է թեմի հաղորդագրության մեջ։