Մայր աթոռից արձագանքել են Սարդարապատ Կաթողիկոսի մուտքն արգելելուն

28 մայիսի 2024, 18:44
Main Image

Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը գրել Է.

Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր: Եվ իհարկե իշխանությունները, հատկապես վարչախմբի ղեկավարը, ոչ մի մեղք չունեն: Նրանք խիստ զբաղված են. ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում: