«Էնքան դժվար գիշեր ու առավոտ եմ ունեցել ․․․ Էնքան վատ եմ»․ ինչ է պատահել մոդել Լյուսի Հայրապետյանին (լուսանկար)

Ժամանց 12 մարտի 2024, 15:15
Main Image

Մոդել Լյուսի Հայրապետյանը հայտնել է, որ Երևան վերադառնալիս իրեն վատ է զգացել, նաև խնդիրներ է ունեցել վիզայի հետ կապված։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջի «սթորիներ» բաժնում։

«Էնքան դժվար գիշեր ու առավոտ եմ ունեցել ․․․ Էնքան վատ եմ հենց հիմա։ Դեղ ա, որ խմել եմ։ Հուսամ նորմալ կհասնեմ Երևան ու այսօրվա միջոցառմանս»,– նշել է նա։

Նա հավելել է, որ թռիչքից առաջ էլ խնդիր է եղել վիզայի հետ կապված․ «Հազիվ եմ հասցրել վճարել ու հասնել թռիչքիս։ Մինչև հիմա չեմ հավատում, որ նստած եմ ու թռչում եմ»։

Ավելի ուշ մոդելը հաղորդել է, որ արդեն Երևանում է։