Հայտնի է՝ ով է աշխարհի ամենագեղեցիկ կինը (լուսանկարներ)

«Միսս աշխարհ» մրցույթի հաղթող է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Քրիստինա Պիշկովան։ Մրցույթի եզրափակիչը կայացել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Յասմինա Զայթունը Լիբանանից:
«Միսս աշխարհի» եզրափակիչը 28 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ Հնդկաստան: Նախկինում մրցույթում 6 անգամ հաղթել են Հնդկաստանի աղջիկները։