«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Հասարակություն 25 ապրիլի 2024, 15:48
Main Image

Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Տեղի ունեցած դեպքի մասով ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։