Զախարովան անդրադարձել է Հայաստան–Ադրբեջան վերջին պայմանավորվածությանը

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին այսօր իր ամենշաբաթյան ճեպազրույցում հայտարարել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիիչ Մարիա Զախարովան։
«Համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի և ծառայեն որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հիմք»,- նշել է նա:
Չնայած Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտմանն ու Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելուն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շարունակում է գործել։
«Եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը, որն ընդունվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից, պահպանում է իր արդիականությունը։ Երեք կողմերից որեւէ մեկը այդ պայմանավորվածությունները չի չեղարկել»,- նշել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը: