Եկատերինբուրգում մերկ կինն իրեն նետել է մեքենաների վրա

Եկատերինբուրգում կինը մերկացել է և նետվել մեքենաների վրա. Այս մասին հայտնում է e1.ru-ն։
Նշվում է, որ կինը խելագարված վիճակում հանել է ամբողջ հագուստը և նստել ասֆալտին՝ թույլ չտալով մեքենաներին անցնել։ Նա նաև իրեն նետել է մեքենաների վրա։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել կնոջը։ Վերջինիս պահվածքի պատճառների մասին չի հաղորդվում: