Փաշինյանը հանդիպել է Ոսկեպարի բնակիչների հետ. ինչ է հայտնում Փաշինյшնը

Քաղաքականություն 17 ապրիլի 2024, 13:37
Main Image

Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին ևս այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հանդիպել բնակիչների հետ: Այն ժամանակ նա խոստացել էր հաջորդ հանդիպումն անցկացնել 10 օր անց, սակայն միայն այսօր է հանդիպել սահմանամերձ գյուղի բնակիչների հետ։

Հանդիպումն արդեն ավարտվել է և տևել է մոտ մեկ ժամ։

Նշենք նաև, որ Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Ոսկեպարում վարչապետի հետ հանդիպմանը սահմանափակվել է մասնակիցների մուտքը դահլիճ։