«Ուրալի» վթարի հետևանքով զոհված Արեգ Քերոբյանը մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության․ News.am

Հասարակություն 12 ապրիլի 2024, 23:40
Main Image

Այսօր` ապրիլի 12-ին, Մեղրիում վթարի հետևանքով զոհված, ժամկետային զինծառայող, 19–ամյա Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր: 

NEWS.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշենի համայնքապետ Ռուբեն Զուլոյանը պատմեց, որ Արեգը մեկ տարի առաջ էր ծառայության մեկնել: 

Նա մեկ քույր եւ եղբայր ունի։ Քույրն ուսանող է, կրտսեր եղբայրը՝ դպրոցական։ Արեգի հայրը արտագնա աշխատանքով է զբաղվում, մեկ շաբաթ առաջ էր մեկնել արտագնա աշխատանքի։