Կրեմլն արձագանքել է Փաշինյանի հայտարшրություններին

Հայաստան Քաղաքականություն 10 ապրիլի 2024, 14:13
Main Image

Կրեմլը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան անձամբ քննարկել բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններում սխալներ չի գործել՝ ի տարբերություն Ռուսաստանի։

«Հուսով ենք, որ տեսանելի ապագայում նախագահը և վարչապետը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այդ հարցը։ Հայաստանը մեր գործընկերն ու դաշնակիցն է, մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ձեւաչափեր, պատմական երկկողմ հարաբերություններ, հումանիտար հարաբերություններ»,- մամուլի հետ զրույցում ասել է Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է URA.RU-ի թղթակիցը։