Աճուրդին մասնակցել է 10 անձ․ 48 համարանիշներից վաճառվել է 7-ը․ մանրամասներ

Հասարակություն 28 փետրվարի 2024, 16:17
Main Image
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
 
«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։
 
Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշերով կազմել է 156.200.000 դրամ։
 
Թեմայի շուրջ՝ այսքանը»,– գրել է նա։