ՆԳՆ–ն՝ Երևանի կենտրոնում «ադրբեջանցի դիվերսանտի» ձերբակալման լուրի մասին

Հասարակություն 09 ապրիլի 2024, 15:13
Main Image

Telegram ալիքներից մեկում տեսանյութ էր տարածվել, որի հեղինակը պնդում էր,  թե Երևանի կենտրոնում ադրբեջանցի դիվերսանտ է ձերբակալվել։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանից լրատվամիջոցները տեղեկանում են, որ տարածված տեղեկատվություն չի համապատասխանում իրականությանը։

 «Ապրիլի 8-ին ՆԳՆ ոստիկանության ծառայողները Մաշտոցի պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ մի քաղաքացու»,-նշել է նա։

«Նրա մոտ թմրանյութ չի հայտնաբերվել, պարզվել է, որ ՀՀ-ում է գտնվում տուրիստական նպատակով: Նա բաց է թողնվել»,- մանրամասնել է Սարգսյանը: