Անկանոն կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը. ՆԳՆ

Ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։