Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո Բլինքենը հայտարարություն է արել

Քաղաքականություն 06 ապրիլի 2024, 14:05
Main Image

ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելու Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման ու ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Այս մասին Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,-ասված է գրառման մեջ։