Չավուշօղլուն սպառնում է Հայաստանին

«Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին ամեն տեսակ աջակցություն կցուցաբերի։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին ասել է ՆԱՏՕ ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԳ նախկին նախարար Մեւլութ Չավուշօղլուն Շեհիդների պուրակ այցելության ժամանակ։ Այս մասին հաղորդում է News.am–ը։
«Հայաստանին ռազմական աջակցության ցուցաբերումն այսօր ոչ մի շահ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ տարածաշրջանին։ Դրա փոխարեն անհրաժեշտ է խրախուսել խաղաղությունը տարածաշրջանում»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիան նախկինում էլ ամեն տեսակի, այդ թվում եւ ռազմական, օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին, եղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի ակտիվ մասնակիցը 2020թ. աշնանը։ Ռազմական ուղիղ օգնությունից բացի Թուրքիան կազմակերպել է Մերձավոր Արեւելքից վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի գոտի։