Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի

«Հանրապետությունը պատրաստվում է հնարավոր պատերազմին, ինչի համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են տարվում և զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զինատեսակներ»։
Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Որևէ մեկին մի հավատացեք, թե մենք ուզում ենք կռվել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն եմ ասում այդ մասին: Եթե խաղաղություն եք ուզում, պատրաստվեք պատերազմի։ Ես չեմ այդպես մտածել: Սա շատ ճիշտ է ասված»,– ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։